Հաճախորդների համար
Ինչ ենք խոստանում գրավոր
Գինը վերջնական է
Մաքրությունը ֆիքսված գնով է՝ ըստ բնակարանի մակերեսի։ Մնացած գործերը հաստատվում են նախքան ամրագրելը. տեղում գինը երբեք չի փոխվում։
Դուք եք ընտրում մարդուն
Տեսեք, թե ով է ազատ, ստուգեք անունը, գնահատականն ու կարծիքները և ընտրեք նրան, ում կվստահեիք Ձեր բանալիները։
Անձը՝ հաստատված
Անծանոթին տուն թողնելը փոքր բան չէ։ Յուրաքանչյուր վարպետ ապացուցում է, թե ով է, նախքան գործ ստանձնելը։
Սկզբում գործը, հետո՝ գումարը
Առանց կանխավճարի։ Վճարում եք կանխիկ՝ երբ գործն ավարտված է, և Դուք գոհ եք։
Մեկ զրույց՝ հավելվածում
Կիսվեք գործի լուսանկարով, ճշտեք ծավալը, գրեք վարպետին՝ ամեն ինչ մեկ տեղում։
Վաթսուն վայրկյան՝ ուղարկելու համար
Ընտրեք ծառայությունը, նշեք օրն ու հասցեն, ուղարկեք։ Այժմ ամբողջ «ծեսը» սա է։
Fixyan
Մեկ հարցումը բավական է
Խորքային մաքրությունից մինչև հոսող խողովակ․ ասեք՝ ինչն է խնդիրը, և գինը կիմանաք նախքան որևէ մեկի գալը։
- Տան մաքրություն
- Սանտեխնիկա
- Էլեկտրականություն
- Վարպետ տանը
- Օդորակիչի սպասարկում
Ինչպես է աշխատում Fixyan-ը
Մեկ հարցում։ Ազատ վարպետներն արձագանքում են։ Ընտրում եք Դուք։
Ասեք՝ ինչ է պետք
Ընտրեք ծառայությունը, ավելացրեք մանրամասները և տեսեք հստակ գինը՝ նախքան ամրագրելը։
Վարպետներն արձագանքում են
Պատասխանում են անձը հաստատված, իսկապես ազատ վարպետները։ Ընտրում եք ըստ անվան, դեմքի և գնահատականի։
Վճարեք, երբ ավարտված է
Սկզբում գործը, հետո՝ գումարը. կանխիկ՝ ուղիղ վարպետին։